Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կարագի և բուսական յուղի օգտակարության մասին

Կարագի և բուսական յուղի օգտակարության մասին

Ուտեստների պատրաստման մեջ բուսական յուղի օգտագործումը կարող է մի քիչ նվազեցնել խոլեսթերինի մակարդակը, բայց չի կարող կրճատել սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը կամ մեծացնել կյանքի տեւողությունը: Այդ մասին հայտնում են Հյուսիսային Կարոլինայի համալսարանի առողջության ազգային ինստիտուտի գիտնականները:

Նրանց խոսքով, հավաստի չեն սրտի եւ անոթների համար կարագի վտանգավորության վերաբերյալ վաղ պատկերացումները, ինչպես նաեւ պատկերացումները բուսական յուղերի բացառիկ օգտակարության մասին:

Գիտնականները բժշկական տեղեկություններ են ուսումնասիրել 20-97 տարեկան ավելի քան 9400 մարդու առողջական վիճակի մասին: Բոլոր փորձարկվողներին խմբերի են բաժանել. մեկում սնվել են կարագով եւ մարգարինով պատրաստված մթերքներով, իսկ մյուսում սննդակարգի են հետեւել` հագեցած ճարպերը կամ մարգարինը փոխարինելով բուսական յուղերով: Հետազոտողները նման օրինաչափություն են նկատել. չնայած երկրորդ խմբի մասնակիցները կարողացել էին սննդակարգի շնորհիվ արյան մեջ խոլեսթերինի մակարդակի նվազման հասնել, այդ մարդկանց մոտ մահվան ռիսկն ավելի բարձր էր:  Բացի այդ, պարզվել էր, որ բուսական յուղի օգտագործմամբ սննդակարգը կապված չէր աթերոսկլերոզի զարգացման ցածր ռիսկի հետ: 

Ամփոփելով` գիտնականները հայտնել են, որ հագեցած ճարպերը բուսականով փոխարինելու հետեւանքով խոլեսթերինի ավելի ցածր մակարդակը չի ազդում մարդու կյանքի տեւողության վրա:

Նրանց խոսքով, կարագը եւ լինոլային թթվով հարուստ բուսական յուղերը (եգիպտացորենի, սոյայի, մայրու, արեւածաղկի, խաղողի կորիզների) շատ չեն տարբերվում անոթների վրա իրենց ազդեցությամբ: Այդ պատճառով ավելի նպատակահարմար է սնվել ոչ թե սննդակարգերին համապատասխան, այլ սննդային բազմազանության սկզբունքին համապատասխան: Անհրաժեշտ է խուսափել տրանսճարպերի եւ շաքարի չափազանց մեծ քանակության օգտագործումից:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ